«Հրապարակ»․ Հանրայինից՝ «Արարա՞տ»

Լուրեր կային, որ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ»-ից հեռացած մի շարք աշխատակիցներ աշխատանքի են անցնելու ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունում: Խոսքը ոչ միայն Հանրայինի լրատվական-քաղաքական հաղորդումների նախկին տնօրեն Հարություն Հարությունյանի, այլեւ մեկնաբան Արտակ Հերիքյանի, «Օրակարգից դուրս» հաղորդման վարող Ագնեսա Խամոյանի եւ այլ աշխատակիցների մասին է:

Հերիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին Մակրոնի գիրքն է թարգմանում՝ «Հեղափոխությունը»: «Առաջարկներ շատ կան։ Ավելին չեմ կարող ասել։ Պետք է հասցնեմ թարգմանությունը, որ մինչեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տպվի: Գիտեմ, որ հեղափոխական ու հակահեղափոխական շատ ընկերներ տարբեր լուրեր են տարածում, բայց էս պահին խրված եմ թարգմանության մեջ: Ինձ շատ հարազատ աշխատանքից զրկվելուց հետո թարգմանության մեջ փորձում եմ նախ խաղաղությունս գտնել»,- ասաց նա: Նշենք նաեւ, որ «Արարատ» հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխություն է կատարվել, 75 տոկոսի բաժնետեր է դարձել Ռուսաստանում Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Արմեն Թավադյանը, ով մտերիմ է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ երեք լրատվամիջոց՝ «Արարատը», «Բլոգնյուզը» եւ news.am-ը, տեղափոխվում են «Էրեբունի պլազա», որտեղ տեղակայված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Մեկնաբանություն
X