«Հրապարակ»․ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին (ֆոտո)

Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։

Բնականաբար, նման գրություն են ուղարկվել նաեւ մասնավոր բանկերին, վարկային եւ այլ կազմակերպությունների։ Թեեւ տարօրինակ է, որ քննչական մարմինները կարծում են, որ այս անձինք լոմբարդում ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գրավադրած կլինեին, ինչը սովորաբար անում են հասարակության աղքատ խավերը։

Մեկնաբանություն
X