«Հրապարակ»․ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին

Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել: Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս անհաղորդ է մնացել այդ հորդորներին, փոխարենը նոր կառավարությունից երաշխիքներ է պահանջել՝ իր չեզոքության դիմաց համարժեք վերաբերմունքի:

Ի դեպ, Քոչարյանի որդիներն էլ, ըստ տեղեկությունների, բիզնես փաստաթղթերն են մաքրում հոր՝ քաղաքականություն մտնելուն ընդառաջ:

Մեկնաբանություն
X