Իրավունք

Բռնաբարություն, անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 29, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 13, յուրացման կամ վատնման 10, անձնական ունեցվածքի գողության 9, սպանության սպառնալիքի եւ հարկերից խուսափելու 4-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնակատիրության, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծելու, ծեծի, կաշառք տալու եւ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության, խարդախության եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություն
X