Չինաստանը Հայաստանին նվիրաբերել է 200 շտապօգնության մեքենա

Չինաստանը Հայաստանին նվիրաբերել է 200 շտապօգնության մեքենա, որից մի քանիսը հատկացվելու են Շիրակի մարզին։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։

««Շտապօգնություն» ծառայության ավտոպարկը համալրվելու է նոր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցված մեքենաներով։ Սա արագ, տեխնիկապես հագեցված և որակյալ շտապ բժշկական օգնություն ցուցաբերելով հիվանդների տեղափոխման գրավականն է, որը շատ կարևոր է մեր մարզի համար:

Մեքենաները բաշխվելու են՝

1․«Գյումրու շտապօգնություն» ՓԲԸ - 5 մեքենա, 3 ռեանիմոբիլ

2․«Ախուրյանի ԲԿ» ՓԲԸ - 1 մեքենա

3․«Արթիկի ԲԿ» ՓԲԸ - 2 մեքենա, 1 ռեանիմոբիլ

4․«Մարալիկի ԱԿ» ՓԲԸ - 1 մեքենա

5․«Ամասիայի ԱԿ» ՓԲԸ - 1 մեքենա» ,-ՖԲ իր էջում նշել է մարզպետը։

Մեկնաբանություն
X