Կանադան միացել է ԱՄՆ՝ Մյանմայի դեմ սահմանված սանկցիաներին

Կանադայի ԱԳ նախարար Քրիստա Ֆրիլանդը հայտարարել է, որ իր երկիրը միանում է Մյանմայի դեմ Միացյալ Նահանգների սահմանած սանկցիաներին։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Ֆրիլանդի խոսքերով, Կանադայի աջակցությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ Մյանմայում առկա են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Նա նաեւ ասել է, որ Կանադան շարունակելու է սերտ համագործակցությունը ԱՄՆ հետ։

Մեկնաբանություն
X