Իրավունք

Քանի՞ հոգի են արդարացվել վերջին երեք տարիների ընթացքում

Ընդհանրապես տարվա ընթացքում քանի՞ քրեական գործերով են կայացվել դատական ակտեր, որոնցով անձինք ձեռք են բերել լրիվ կամ մասնակի արդարացման կարգավիճակ։ Այդ նպատակով ՀՀ դատական դեպարտամենտին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով իրականացնել ուսումնասիրություն եւ մեզ տրամադրել այն դատական գործերի համարները, որոնցով վերջին երեք տարիների ընթացքում (2015-2017թթ․) կայացվել են արդարացման դատական ակտեր՝ անհրաժեշտ տեղեկատվությունը Datalex.am ինտերնետային կայքի էջից ստանալու համար։

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական պրակտիկայի ամփոփման եւ վիճակագրության վարչության պետ Նարեկ Գաբրիելյանը, ի պատասխան մեր հարցման, արձագանքել է․ «Ի պատասխան Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված Ձեր 18․07․2018թ․ դիմումի՝ ուղարկվում է 2015-2017թթ․ ընթացքում ՀՀ դատարանների կողմից կայացված արդարացման դատական ակտերի (դատական գործերի ) համարները։ Միաժամանակ տեղեկացվում է, որ ներկայացված դատական գործերի թվերում ներառված են նաեւ համապատասխանաբար 30․12․2015թ․, 30․12․2016թ․ եւ 29․12․2017թ․ դրությամբ ուժի մեջ չմտած դատական ակտերը»։ Ըստ մեզ ուղարկված տեղեկանքի՝ 2015թ․ ընթացքում 136 քրեական գործերով կայացվել են դատական ակտեր, որոնցով անձինք ձեռք են բերել լրիվ կամ մասնակի արդարացվածի կարգավիճակ։

2016թ․ ընթացքում 160 քրեական գործերով կայացվել են դատական ակտեր, որոնցով անձինք ձեռք են բերել լրիվ կամ մասնակի արդարացվածի կարգավիճակ։ 2017թ․ ընթացքում 142 քրեական գործերով կայացվել են դատական ակտեր, որոնցով անձինք ձեռք են բերել լրիվ կամ մասնակի արդարացվածի կարգավիճակ։

Մեկնաբանություն
X