Բռնցքամարտի ֆեդերացիան աճուրդի հանված չէ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն արեց, որ հնարավոր է բռնցքամարտի ֆեդերացիան անհրաժեշտության դեպքում կստեղծվի բռնցկամարտի նոր հանրապետական ֆեդերացիա․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերընտրված նախագահ Արթուր Գեւորգյանն այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։

«ՀԱՕԿ-ը վերադաս չէ, ֆեդերացիան գրանցող մարմին չէ, մեզ հաստատում է միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն: ՀԱՕԿ-ի կողմից միջամտությունը օլիմպիական խարտիայի կոպիտ խախտում է»:

Արթուր Գևորգյանի խոսքով, բռնցկամարտի ֆեդերացիան վերջին տարիների ընթացքում բավականին լավ արդյունքներ է գրանցել, սակայն իրենց աշխատանքը չի գնահատվել ․«Մեր ձեռքբերումները բացառիկ են եղել, ինչքան լավ ես աշխատում, այնքան ավելի շատ են սվիններով դիմավորում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ չգիտի թե ինչով է պայմանավորված Ծառուկյանի նման հայտարարությունը, սակայն պնդում է՝ ֆեդերացիան աճուրդի հանված չէ․ «Ես չգիտեմ՝ թե ինչի փորձ է, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել թե՛ ՀԱՕԿ-ի հետ, թե՛ ՀԱՕԿ նախպագահի հետ։ Օրենքով գրված է, որ բոլոր մարզական կառույցները հանդիսանում են համագործակող կառույցներ մեզ հետ։ Բռնցքամարտի ֆեդերացիան աճուրդի հանված չէ, քանի որ սկզբից 300 հազար էր առաջարկվում, հետո արդեն 500 հազար։ Բռնցկամարտիկները ունեն հպարտություն»։

Հնաչած հարցին, թե ի՞նչ կասի Գևորգյանը այն մասով, որ ՀԱՕԿ նախագահ Ծառուկյանը տարբեր սպորտաձևերի է ուշադրություն դարձնում, և այդ մարզաձևերից հաջողություններ ենք ունենում․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ չի ստացվի, իսկ եթե ավելի հեռու գնան, կկորցնեն այն, ինչ ունեն․ չի կարելի, դա հանցավոր արարք է։ Սև գործը անում է ֆեդերացիան, բայց աշխատանքի ընթացքում ոչ ոք չի ցանկանում օգնել, բայց օդնավակայանում դիմավորելուց առաջինն են։ Այն մարդիկ, ովքեր լումա չունեն այդ գործում, դափնիներ են կախում»։

Նշենք, որ Գևորգյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, նախկինում եղել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X