Գաբոնցի ֆուտբոլիստի մորը զոհաբերել են հանուն որդու ֆուտբոլային կարիերայի հաջողության

Գաբոնի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիկ Շիվա Նզիգուն պատմել է, որ իր մայրը զոհաբերվել է հանուն իր սպորտային կարիերայի։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր կարիերայի սկզբում ծնողները կեղծել են իր փաստաթղթերը, փոխելով անունը եւ փոքրացնելով տարիքը 5 տարով։ Նզիգուն նաեւ պատմել է, որ սեքսուալ հարաբերություններ է ունեցել տարբեր տղամարդկան, սեփական ազգականուհիների, նույնիսկ սեփական քրոջ հետ՝ կրոնական ծիսակատարությունների ժամանակ։

Իսկ այս խոստովանությունների գագաթնակետը եղել է այն, որ հայրը մորը սպանել է՝ հայտարարելով, որ զոհաբերում է հանուն որդու սպորտային վերելքի, որը ընտանեկան բիզնես էր համարվում։ Նշենք, որ Նզիգուն համարվում է Աֆրիկյան ժողովուրդների գավաթի համար խաղացող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Անցկացրել է 24 հանդիպում եւ հարվածել 5 գոլ։

Մեկնաբանություն
X