ԱՄՆ-ն Սիրիայում կմնա մինչև ԻՊ դեմ վերջնական հաղթանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ը կմնա Սիրիայում մինչև ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ վերջնական հաղթանակը, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական Դևիդ Սետտերֆիլդը:

«Ինչ վերաբերում է Սիրիայում ԱՄՆ ներկայության հետ կապված առավել լայն հարցերին, ապա կարող եմ ասել, որ մենք այնտեղ ենք հաղթանակի, ԻՊ ահաբեկիչների դեմ վերջնական հաղթանակի նպատակով: Եվ այս մեսիջը նախագահը փոխանցել է նախագահ Պուտինին»,- ասել է Սետտերֆիլդը:

Հիշեցնենք, որ զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում ԻՊ դեմ պայքարի մեջ է մտել 2014 թվականին, առանց Սիրիայի իշխանությունների հրավերի: Ռուսաստանը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մեջ է մտե;լ 2015 թվականին՝ Դամասկոսի պաշտոնական խնդրանքով:

Մեկնաբանություն
X