Ոստիկանները Երևանում թմրանյութի մեծ «արտադրամաս» են հայտնաբերել (տեսանյութ)

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերեցին թմրանյութի մի մեծ այսպես ասած «մեծ արտադրամաս»: Խուզարկությամբ հայտնաբերվեց տնկված 208 հատ, մինչ 4 մետր բարձրության կանեփի թուփ: Ըստ հողատարածքի սեփականատիրոջ՝ Լյովիկ Սիսակյանի, ինքն էր աճեցրել՝ իր օգտագործման համար:

Բացի այս հայտնաբերվել են նաև 32 հատ թղթերով փաթեթավորված, տարբեր քաշերով, մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություն
X