Բացի հող հանձնելուց՝ ոչնչի մասին չեն բանակցել. վարչապետը նախորդ իշխանությունների մասին

Հանրապետության հրապարակի բեմահարթակին վարչապետ Փաշինյանն անդրադարձավ իր նկատմամբ հնչող մեղադրանքներին,թե «ինքը եկել է հող հանձնելու»: Փաշինյանը շեշտեց, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բառ չի բանակցել.

«Իրենք ասում են, թե եկել եմ հող հանձնելու: Իրենք իրենց հետ են ինձ շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ոչնչի մասին չեն բանակցել: Այժմ այդ ամենին տեղյակ եմ փաստաթղթավորված, քանի որ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել»:

Կառավարության ղեկավարը նշեց , թե ինքը ասել՝ պատաստ է լիարժեք բանակցել ՀՀ-ի անունից, բայց Արցախի անունից պիտի բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց Հանրապետության հրապարակում հավաքվածներին ծափողջույններով հաստատել իր խոսքերը. «…որ մենք պատարստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի»:

Վարչապետը միաժամանակ հիշեցրեց, որ Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում.

«Մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, մենք պատրատ ենք հասնել խաղաղ կարգավորման: Նրանք չեն հասկանում, որ ղարաբաղյան խնդրի լուծող- չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովորուրդն է: Եթե բանակցային գործընթացում լինի մի տարբերակ, որը ես կհավատամ և կհամարեմ, որ այն լավ տարբերակ է, կգամ կկագնեմ այստեղ և բոլոր մանրասնություններով կներկայացնեմ ձեզ և դուք կորոշեք՝ գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե ոչ: Դուք եք բարձագույն իշխանությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն իր ելույթում խոսեց հանրաքվեների անցկացման պրակտիկան վերականգնելու, հաստատելու մասին:

Մեկնաբանություն
X