Փաշինյանը խոսում է թվերով

Հանրապետության հրապարակի բեմահարթակից վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվերով ներկայացրեց որոշ տվյալներ։ Նա նշեց, որ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ՀՀ է ժամանել 29 հազար 986 –ով ավելի շատ մարդ, քան մեկնածների թիվն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը ավելի շատ էր 6000-ով։ Վերջին 6 ամսում ՀՀ է եկել 34 հազարով ավելի օտարերկրացի։ Սա նշանակում է՝ ներդրումային և զբոսաշրջության աճ։

«Հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են, և դա իրականություն էր։ Բայց այսօր պաշտոնապես ասում եմ՝ դուրս գնացած գումարների համեմատ եկել է 116 մլրդ-ով ավելի շատ գումար։ Այսինքն՝ դուրս եկած գումարների չափով գումար է եկել։ Վերջին 3 ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելը աճել է շուրջ 99մլրդ դրամով։ 2018-ի օգոստոսի 1 ի դրությամբ Հայաստանի արտահանվել է այնքան միրգ ու բանջարեղեն, որքան նախորդ տարի միասին վերցրած»,-նշեց վարչապետը։

Մեկնաբանություն
X