«Սասնա ծռերից» 29-ը ազատության մեջ են, 3-ը՝ կալանավորված

Քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, եւ Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, եւ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ զինված խմբի առանցքային անդամերը հայտնվեցին ազատության մեջ։

Այսպիսով, «Սասնա ծռեր»-ի գործով անցնող 32 ամբաստանյալից 29-ը արդեն ազատության մեջ են, նրանց մեծ մասը ազատ են արձակվել «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Անազատության մեջ են շարունակում մնալ խմբի անդամներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը, վերջին երկուսը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանների սպանության մեջ։

Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը նախորդ նիստին դատարանը չփոխեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նախորդ նիստերից մեկում աղմկահարույց հայտարարություն էր արել՝ նշելով, որ ոստիկաններից մեկին պատահաբար կրակել եւ սպանել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը։

Մեկնաբանություն
X