Կոնգրեսականը կոչ է անում վերջ տալ հակառուսական հիստերիային

ԱՄՆ կոնգրեսի անդամ Թոմաս Մասսին կոչ է արել վերջ տալ Ռուսաստանի շոիրջ հիստերիային և ռազմաշունչ հռետորաբանությանը: Քաղաքական գործիչն այս մասին գրել է ReslClear Politics-ի իր սյունակում:

Կոնգրեսականը նշել է, որ Ռուսաստանով ավելորդ տարվածությունը մոռացության է տալիս ամերիկյան արժեքները և խանգարում երկու երկրների միջև արդյունավետ հարաբերությունների զարգացմանը:

Մասսիի խոսքով՝ իրականության հետ կապը կորցրած ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները և բյուրոկրատները ամերիկացիներին ստիպում են հավատալ, որ «սառը պատերազմը» շարունակվում է, վստահեցնում են, որ Ռեւսաստանի հետ երկխոսությունը հանցագործություն է:

«Մեր հայրենակիցներին ստիպում են ԱՄՆ-ում վախենալ յուրաքանչյուր ռուսաստանից»,- հավելել է կոնգրեսականը:

Մեկնաբանություն
X