«Ժողովուրդ». Մեքենա վարելու իրավունքից զրկված քաղաքացիներն արհամարում են ՃՈ արգելքները

«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ճանապարհային տեսուչը տվյալ պահին համացանցով հնարավորություն չունի ստուգելու` անձը զրկված է մեքենա վարելու իրավունքից, թե ոչ: Ոստիկանը միայն կասկածելու դեպքում ռադիոկապի միջոցով կարող է հարցում անել հերթապահ մաս, որտեղից իրեն տեղյակ կպահեն, բայց կասկածը միշտ չէ, որ առկա է»,– գրում է օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X