«Հրապարակ»․ ՔՊ-ն հաստատել է ավագանու թեկնածուների ցանկը

Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը։ Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երեւանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսեւ գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պահանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ։

Կառավարության որոշմամբ, ընտրությունների կազմակերպման համար ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի։ Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչության վերջին նիստում արդեն իսկ հաստատել է ավագանու թեկնածուների իր ցանկը։

Մեկնաբանություն
X