«Հրապարակ»․ Վարչապետի օգնականն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան կնշանակվի, Հովհաննիսյանին էլ այլ պաշտոն կտան

Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Երեկ հետ կանչվեց Բելառուսում ՀՀ դեսպան, ԼՂ նախկին վարչապետ Օլեգ Եսայանը։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարեւորը թերեւս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք եւ կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։

Նկատենք, որ սա իրականում պաշտոնի իջեցում է, քանի որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ամենացանկալին է համարվում դիպկորպուսում։ Նրա փոխարեն, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից եւ շարունակել է աշխատել նաեւ Փաշինյանի օրոք։ Իսկ տարեսկզբին Սերժ Սարգսյանը նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել։

Մեկնաբանություն
X