Իրավունք

Ինչն էր ԶՈՒ թիկունքի պետի ազատման պատճառը

Այսօր վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով՝ Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Նորայր Յոլչյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013թ. հուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության իրային ծառայության պետի պաշտոնը և ուներ գնդապետի կոչում:

Մեր տեղեկություններով՝ թիկունքում պատկան մարմինները ուսումնասիրություններ են արել եւ հայտնաբերել 10մլրդ դրամի հավելագրում: Ստուգվել է 10 հիմնական մատակարար կազմակերպություն, եւ պարզվել է, որ եթե, օրինակ, իքս կազմակերպությունը պետք է բանակին մատակարարեր 10 տոննա բրինձ, մատակարարել է 9 տոննա, սակայն գրել է 10 տոննա, եւ այդպես տարիներ շարունակ: Թե ով կփոխարինի նրան, դեռ հայտնի չէ, սակայն ՊՆ-ում քննարկում են՝ արդյոք նման խախտումներ հայտնաբերելուց հետո կբավարարվեն ընդամենը աշխատանքից ազատելով, թե պատասխանատվության կենթարկեն նրան:

Մեկնաբանություն
X