Նոր ֆլեշմոբ Արարատի Միրզոյանի լուսանկարներով

>

Փոխվարչապետ Արարատ Միրզոյան ու իր կինը՝ Գոհար Աբաջյանը, բավականին ակտիվ են սոցիալական ցանցերում՝ հաճախ իրենց առօրյայից լուսանկարներ են հրապարակում։ Երեկ առաջին փոխվարչապետի կինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և Արարատ Միրզոյանի լուսանկարը՝ «Նկարներս եմ թերթում, մեկ էլ տեսնեմ ի՞նչ` ես էլ Արարատ Միրզոյանի հետ նկար ունեմ» կատակ-գրառում է արել նա։

Հրապարակման ներքո բավականին շատ մեկնաբանություններ կան եւ սկսվել է ֆլեշմոբ։ Բոլոր նրանք․ ովքեր Արարատ Միրզոյանի հետ լուսանկար ունեն, հրապարակում են ֆեյսբուքում՝ նշելով փոխվարչապետին։

Մեկնաբանություն
X