Պավլիկ Մանուկյանը առողջական խնդիրներ ունի

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը քիչ առաջ 20 րոպեով ընդմիջվեց։ Բանն այն է, որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը առողջական խնդիրներ ունի, գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին դատարանին հայտնեց պաշտպանական կողմը։

Նշենք, որ դատարանը այժմ լսում է տուժողներին, նախորդ նիստին միայն հարցաքննվեցին ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանը, Էդվարդ Գրիգորյանը եւ Մխիթար Ավետիսյանը, քանի որ Մանուկյանը աղմկահարույց հայտարարություն էր արել։

Մեկնաբանություն
X