«Հրապարակ». Ալյուրը թանկացել է

Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։

Եվ քանի որ Բաղրամյանի ալրաղացը գերիշխող դիրք ունի շուկայում, ապա շղթայական կարգով ալյուրի գինը կբարձրանա նաեւ մյուս ալրաղացներում, ինչը նշանակում է, որ առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա՛մ գինը, կա՛մ քաշը։

Մեկնաբանություն
X