Վստրեչի Ապերի գործով նոր զարգացումներ են եղել

Հուլիսի վերջին Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, նույն ինքը` Վստրեչի Ապերը։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերջինիս էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պարզվել է, որ այդ գործի շրջանակում Արամ Վարդանյանի հետ հանցագործություն է կատարել նաեւ Գարեգին Իսկանդարյանը։ «Քրեական գործի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաև Գարեգին Իսկանդարյանը: Նրան քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց: Նա կալանավորված է»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արամ Վարդանյանը միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով։

Ըստ ՀՔԾ պաշտոնական տեղեկատվության՝ Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար:

Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ. Հ.-ին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ. ապրիլ ամսին: Արամ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մեկնաբանություն
X