Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը վախի մեջ է ապրում, աշխատում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, վախի մեջ է ապրում, աշխատում: Նա վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց. համենայն դեպս, վերջերս Թորոսյանն ինքն է իր վախերի մասինբարձրաձայնել համացանցում:Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մարդ վախենում ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ոնց ա հերիքել»,- ասել է նա: Եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ ի վերջո իր մեջ հաղթահարե՞ց վախերն ու կարողացավ նոր վերնաշապիկ գնել է, թե՞ ոչ: «Շատ կարեւոր հարց է»,-սկզբում փորձել է հարցից խուսափել նա, բայց եւ պատասխանել. «Եթե մտավախության կոնտեքստը նայեիք, կտեսնեիք, թե ինչին է վերաբերում: Դա վերաբերում է նախարարների նկատմամբ, ու ընդհանրապես նոր պետական պաշտոնյաների նկատմամբ անհարկի բամբասանքներին»:

Ու վերջում էլ իրեն չի կորցրել, փորձել է կատակել, թե «Ուզո՞ւմ եք հիմա իրար հետ գնանք, վերնաշապիկ գնենք»: Միայն թե, նախարարն անհաջող հումորների ու սոցիալական ցանցերում գերակտիվության փոխարեն ճիշտ կաներ ոլորտի խնդիրներով զբաղվեր, այլապես մի տեսակ տպավորություն է, թե բախտի բերումով կարեւոր պաշտոնին հայտնված անձնավորությունն իր գործողություններով վնասում է պետության հեղինակությանը»,–գրում է օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X