«Ազիզյանների» ճակատագիրը. Հայկ Մարությանը կնկարահանվի՞ սիթքոմում

«Ազիզյաններ» սիթքոմը «Արմենիա» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում կրկին եթերում է լինելու․ արդեն նկարահանվել են սերիալի մի քանի սերիաներ։ Հաղորդման գնորդ հանդիսացող Ucom ընկերությունն էլ արդեն համապատասխան գումարը փոխանցել է սերիալի դիմաց։ Սակայն այժմ թե ընկերությունը, թե դերասանները կանգնած են բարդ խնդրի առջեւ։ Բանն այն է, որ սիթքոմի գլխավոր դերակատար Հայկ Մարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետ ընտրվելուց հետո չի կարողանա նկարահանվել սերիալում, իսկ նկարահանված սերիաները եթեր հեռարձակելը կնշանակի քարոզչություն կամ հակաքարոզչություն։

Հայկ Մարությանի հետ կապ չհաջողվեց հաստատել, իսկ «Յուքոմի»-ից խնդրի վերաբերյալ նշեցին, որ «ՊանԱրմենիան մեդիա» գրուպի հետ կնքված պայմանագրով ամրագրված են որոշակի քանակությամբ նախագծեր, որոնք ընկերությունը պարտավորվում է «Յուքոմին» տրամադրել, համատեղ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում․ «Ըստ պայմանագրի՝ այդ նախագծերի բովանդակային մասի, ինչպես նաեւ ստեղծագործական ողջ ընթացքի պատասխանատուն «ՊանԱրմենիան մեդիա» գրուպն է, այսինքն՝ մենք զուտ քանակության վերաբերյալ ունենք պայմանագիր, իսկ բովանդակային, ստեղծագործական մասով հարցը մեզ չպետք է ուղղեք, պետք է ուղղեք ՊԱՄԳ-ին»։

Մինչդեռ «ՊանԱրմենիան մեդիա» գրուպից մեզ հայտնեցին՝ այս պահին ոչինչ չեն կարող ասել։

Մեկնաբանություն
X