Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա․ ՀՔԾ-ն՝ 2-րդ նախագահի ազատ արձակման մասին

Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես է ՀՔԾ-ն մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը, ՀՔԾ լրատվականից նշեցին․ «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, դատարանի որոշումը ապօրինի է, հույս ունենք՝ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի»։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Քոչարյանն անձեռնմխելի է և չի կարող կալանավորվել։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Մեկնաբանություն
X