Շուռնուխի դեպքով քրեական գործ է հարուցել

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործը՝ 118-րդ հոդվածով (Ծեծ)։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ օրերս ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Հայկ Հ-ն զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997թ. ծնված Հայկ Հ-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ-ին ու նրա ընկերներին:

Մեկնաբանություն
X