Իրավունք

Հավատացեք, երբեք թույլ չեմ տա նման ելք և պայքարելու եմ մինչև վերջ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Փաստաբանների պալատը որոշում է կայացրել կասեցնել փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագիրը՝ Ֆեյսբուքում վիրավորական արտահայտություններ անելու համար։

Որոշման վերաբերյալ փաստաբանը գրում է․ «Նոր համացանցից տեղեկացա, որ փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը: Զոհրաբյանը փորձում է հասնել իր համար այդքան բաղձալի նպատակին և վերջնականապես պատռեց իր դիմակը:

Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումները ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար բողոքարկելու եմ և մինչև վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ: Ինչ վերաբերում է պալատին և դրա ղեկավարի կերպարին, ապա իմ կարծիքով ողջամիտ հանրության համար արդեն վաղուց ամեն ինչ պարզ է և հասկանալի:

Պալատը պետք է կազմալուծվի որպես ավազակապետության մնացորդ և ստեղծվեն լրիվ նոր, այլ սկզբունքներով կառույցներ, հակառակ դեպքում փաստաբանությունը այս երկրում պարզապես կոչնչանա: Հավատացեք, երբեք թույլ չեմ տա նման ելք և պայքարելու եմ մինչև վերջ»։

Մեկնաբանություն
X