Մենք շատ դժվար ենք ընտրություն անում, մենք՝ հայերս․Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ հիանում է ծովով։ Նա, մասնավորապես, գրել է․«Մենք շատ դժվար ենք ընտրություն անում, մենք՝ հայերս։ Հաճախ թողնում ենք ինքնահոսի, կամ, ինչպես որ ուրիշը կթելադրի՝ «լվանալով» մեր ուղեղը, կամ մեզ հատուկ ուղղորդելով (բարոյականության, միասնության կամ «գաղափարի» տակ պարտակելով մեր «չընտրությունը»)։

Ընտրությունը շատ ծանր ու պատասխանատու բան է։ Եթե ճիշտ լինի՝ քոնն է, սխալվես՝ առավել եւս քոնն է, ու բնական է, որ մենք վախենում ենք սխալվելուց (որովհետև մեր հասարակությունը երբեք չի «ներում», չի խնայում ու հաստատ չի «մարսում» սխալդ, կամ մանավանդ, երբ հաջողակ ես կամ տարբեր։

Վախենում են չհաջողելուց, տարբերվելուց, անձնական ԻՍԿԱԿԱՆ կարծիքն ունենալուց, ինչ-որ փնթի ու կիսագրագետի «կարծիքից» ցավ ապրելուց, ինչ-որ շատ խելացի մարդու մոտ լրիվ հիմար երեւալուց ու էդպես անվերջ։ Մենք...Սպասում ենք մեկը գա ու մեզ «փրկի» ստեղծված վիճակից, տրամադրությունից, անգրագիտությունից, անգործությունից, «չաղությունից» կամ ձանձրույթից... բայց ախր ինքդ քեզնից «եսիմով» ոնց՞ կփրկի... Կարճ ասած ընտրել է պետք. ընտրել՝ մնալ հավատարիմ, թե «թռնել» արագ, քամու հոսանքներին հարմարվելով, ընտրել՝ ՈՒՆԵՆԱ՞Լ ԱՐԺԵՔՆԵՐ, թե որոշել որ հետամնացություն է այդ ամենը, ընտրել՝ դու ով ես, մասնագիտությամբ, կամ ով՝ մարդկայինով...ու այդպես անընդմեջ։

Մենք օրը սկսում ենք ընտրելուց. ինչ հագնել, ինչ ուտել, ինչպիսի կերպարով ներկայանալ, ինչ խոսել կամ կարդալ... Նույնիսկ օնլայն գրքի լինքն ուղարկելով չես ստիպի կարդալ, եթե մարդը ՉԸՆՏՐԻ ու չուզի...

Վայ, ես նոր մասնագիտություն եմ ուզում հորինել՝ ԸՆՏՐՈՂԸ. ուրիշների փոխարեն ընտրողներ է պետք բազմացնել, հատուկ հայերի համար... Ու մեկ էլ. կինն է ընտրում իր տղամարդուն (բացառություններ կան, ինչ խոսք), նա է ի վերջո որոշումը կայացնում՝ ուզու՞մ է սիրել ու սիրվել ԱՅԴ մարդուն կամ նրա կողմից, թե ոչ։ Իհարկե բազում են սխալները ձևավորման ճանապարհին, բայց դե զզվեցրին էլի սխալվելու «վախերը», ապրեք ու կերտեք ձեզ ու ձեր ուզած կյանքը, Այն առանց էն էլ շատ է կարճ։

Հ.Գ. Կարևորը հասկանալ, թե որոնք են ՁԵՐ նախապատվությունները, Ձեր կամ ձեր ընտանիքի՝ ըստ Ձեր ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, Ձեր՝ ոչ թե հարևան Սանամ ծյոծյայի( ամբողջ հարգանքով հանդերձ) կամ որևէ անծանոթ օգտատիրոջ, ով գուցե գոյություն էլ չունի՝ իբրև անձ... Հ.Գ. Փորձեցի պատասխանել ինձ՝ փակ նամակներով ուղարկված բոլոր հարցերին՝ հնարավորինս ամփոփ։

Սիրով ձեր՝ «հոգեբանի անկյուն»»:

Մեկնաբանություն
X