Մանրամասներ «Արմավիր» ՔԿՀ-ում կախված մոլդովացի կալանավորի վերաբերյալ

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 04:40-ին, հաղորդում է ստացվել, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորը՝ ծնված 1976 թ., Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, խցի պատուհանի ճաղավանդակից կախվել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն: ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություն
X