Իրավունք

Հարուցվել է քրգործ՝ խցի պատուհանի ճաղավանդակից կախված կալանավորի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան դեպքի առթիվ:

2018 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04:40-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորը՝ ծնված 1976 թ., Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, խցի պատուհանի ճաղավանդակից կախվել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն: ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություն
X