Իրավունք

Ավարտվեց Քոչարյանի գործով քննությունը․ տեսանյութ

Ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանին մեքենաների ուղեկցությամբ տարան Վերաքննիչ դատարանից։ Օրբելյանը լրագրողներից հետ երկար զրույց ունեցավ՝ ասելով, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, վերջնական վճիռը հայտնի կլինի երկուշաբթի օրը, ժամը՝ 16։00-ին։

Օրբելյանը մի քանի պարզաբանում տվեց քննության վերաբերյալ՝ ասելով, որ երկրորդ նախագահը բավականին ուժեղ ելույթ է ունեցել։

Մեր այն հարցին, թե այդ ելույթը հետագայում հնարավո՞ր է, որ հրապարակվի, Օրբելյանը միանշանակ պատասխան չտվեց։

Մյուս հարցին՝ կա՞ն նոր փաստեր նախագահի ելույթում, որոնք հանրության համար նորություն կլինեն, Օրբելյանն ասաց, որ շոկային նորություններ չեն լինելու, սակայն որոշակի նորություններ կբացահայտվեն։

Նրա խոսքով, դատարանից բավականին լուրջ ակնկալիքներ ունեն, որ խափանման միջոցը չեղարկվի, միջնորդույթունը՝ բավարարվի։

Հարցրին, թե ի՞նչ խափանման միջոց պետք է կիրառվի իրենց դիրքորոշմամբ, Օրբելյանը նշեց՝ կա՛մ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվի, կամ ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X