Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը պետք է ցմահ ազատազրկվի

Քիչ առաջ, ինչպես տեղեկացրել էինք, Վերաքննիչ դատարանի շենք եկավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Նա դատարանի շենքում հայտարարություն արեց՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է ցմահ ազատազրկվի։ «Հրապարակի» այն հարցին, թե ինչպե՞ս կարող է ցմահ ազատազրկվել, եթե իր գործով հանցագործությունը ենթադրում է 10-15 տարվա ազատազրկում, արդյոք Փոստանջյանը նկատի ունի, որ մեղադրող կողմը որոշ հանգամանքներ բաց է թողել, և որոնց ներգրավմամբ կարող է Քոչարյանին սպառնալ ցմահ ազատազրկում։ Փոստանյանը նշեց, որ նրան առաջադրված մեղադրանքը քիչ է , նա այս տարիների ընթացքում բազմաթիվ հանցագործութուններ է կատարել, որոնք նույնպես պետք է պատշաճ քննության արժանանան և իրավական գնահատական ստանան։

Նա նաև նշեց, որ պետք է մեղադրանք առաջադրվի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հարց ուղղեցիք, ի՞նչ է կարծում, Նիկոլ Փաշինյանն այս գործում որպես վկա պե՞տք է ներգրավվի՝ նկատի ունենալով, որ նա 2008 թվականին ակտիվ մասնակցություն ուներ ցույցերին, ինչից հետո երկու տարի ընդհատակ եղավ, դատապարտվեց 7 տարի ազատազրկման, 1 տարի 8 ամսի քրեակատարողական հիմնարկներում անցկացնելուց հետո համաներմամբ ազատ արձակվեց, Փոստանջյանն ասաց, որ բոլորը, ովքեր կազմակերպել են, և ովքեր իշխանության մաս էին կազմում պետք է ներգրավվեն գործում ՝ տարբեր կարգավիճակներով։ Նա նշեց, որ այս գործում պետք է ներգրավվել նաև Սերժ Սարգսյանին։

Մեկնաբանություն
X