Իրավունք

Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը

>

Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում կրկին վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի գործով որպես խափանման միջոց կալանքը չեղարկելու պաշտպանների միջնորդության քննությունը։ Քիչ առաջ դատարան ժամանեցին Քոչարյանի պաշտպաններ՝ Ռուբեն Սահակյանը, Արամ Օրբելյանն ու Հայկ Ալումյանը։ Պաշտպանները դատարանից ակնկալում են հավասարակշիռ մոտեցում գործընթացին։ Հայկ Ալումյանը լրատվամիջոցների հետ զրույցում, ասաց, որ հնարավոր է այսօր ավարտվի միջնորդության քննությունը, բայց հնարավոր չի համարում, որ այսօր հրապարակվի դատական ակտը։ Ըստ ամենայնի, այսօր նույնպես այն երկար է տևելու։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X