Մարիա Շարապովան խոսել է իր մարզական սխալների մասին

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեկնաբանել է Կարոլինա Գարսիային իր պարտությունը, որը տեղի է ունեցել Մոնրեալի առաջնության 3-րդ տուրում՝3:6, 2:6 հաշվով եւ խոսել իր սպորտային սխալների մասին։ «Երկորդ սետում մի փոքր հնարավորություն ունեի, սակայն սխալ գործեցի։ Գարսիան լավ է խաղում, գործում էր ճիշտ եւ հետեւողականորեն, հարվածում էր խորը եւ լավ փոխանցումներ էր անում։

Այն ինչ ես արեցի, կամ կարողացա անել, այնքան էլ լավ չէ»,-RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շարապովան։ Կարոլինա Գարսիայի հաջորդ մրցակիցը լինելու է Սիմոնա Հալեպը, ով նախորդ առաջնությանը հաղթել էր Վինուս Վիլյամսին։

Մեկնաբանություն
X