Վարսահարդարում հենց փողոցի մեջտեղում(Տեսանյութ)

Հյուսիսային պողոտայում ականատես եղանք մի հետաքրքրական դեպքի․ վարսավիրը մոտենում էր քաղաքացիներին և առաջարկում հենց փողոցի մեջտեղում նրանց սանրվածքի մեջ ոճային փոփոխություններ մտցնել։ Այնուամենայնիվ համաձայնողներ եղան։ Վարսավիր Նարեկ Սիմոնյանինց հարցրինք, թե ո՞րն է նպատակը՝ հենց փողոցի մեջտեղում մրադկանց մազերը կտրելու, պարզվեց՝ նա ցանկացել է նախ էկսպերիմենտ անել, իսկ հետո էլ օգնել քաղաքացիներին․

«Ես արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ այս գործով։ Առօրյա վազքի մեջ հատկապես տղամարդիկ (նա տղամարդկանց վարսավիր է) շատ քիչ են այցելում վարսավիրանոցներ, ուստի ես որոշեցի նմանատիպ ակցիա իրականացնել՝ նախ ստուգելու, թե ինչպիսի՞ ռեակցիա կտան քաղաքացիները, եթե նրանց առաջարկես հենց փողոցի մեջտեղում մազերը կտրել և հետո էլ կտրված մազերով կգնան տուն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X