«Փառքի ծառուղում» Թրամփի աստղերը «բազմացել» են

Այն բանից հետո, երբ ԱՄՆ Արեւմտյան Հոլիվուդ քաղաքի ղեկավարությունը որոշում է կայացրել ապամոնտաժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը «Փառքի ծառուղուց», մեկ գիշերում դրանում հայտնվել են մի քանի տասնյակ լամինանտե աստղեր Թրամփի անունով։ Այս մասին գրում է The Hollywood Reporter պարբերականը, նշելով կատակով, որ Թրամփի աստղերը բազմացել են։

Նշվում է, որ այդ ամենը իրականացրել է մի փողոցային պահպանողական նկարիչ, ով չի ցանկացել ի հայտ գալ։ Նշվում է նաեւ, որ նկարիչն այդ քայլն արել է որպես դեմարշ որոշ մարդկանց կողմից բարբարոսական քայլի, որով քաղաքի ղեկավարության կողմից ապամոնտաժման որոշումից հետո վերջիններս պարզապես ավերել էին Թրամփի աստղը։

Մեկնաբանություն
X