Կիևը Ղրիմի հարցով նոր բանաձև կներկայացնի ՄԱԿ-ին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւի հարցով հանձնարարել է նոր բանաձեւ մշակել եւ ներկայացնել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։

Ըստ Ուկրաինայի նախագահի, ՄԱԿ ԳՎ-ն մեկ անգամ չէ, որ պաշտպանել է Կիեւի դիրքորոշումը Ղրիմի հարցով։ «Հանձնարարել եմ դիվանագետներին պատրաստել նոր բանաձեւ Ղրիմի հարցով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հաջորդ նստաշրջանի համար, որպեսզի որեւէ կերպ հնարավոր չլինի սպեկուլյացիայի ենթարկել թերակղզու կարգավիճակը»,- ասել է Պոոշենկոն։

Մեկնաբանություն
X