Քաղաքականություն

Ինչու՞ կոնկրետ ձեր քրոջն են կալանավորում,- հարցնում են Ֆարմանյանին

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

Farmanyan Samvel

Թեմայով հետաքրքրվող լրագրողներին ի գիտություն։

  1. Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։

  2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը։

Օգտատերերից մեկը Սամվել Ֆարմանյանին հարցնում է․

Anna Manukyan

Էդ կտրվածքով պետք է ձերբակալվեն բոլոր ԲՈՒՀ-երի ռեկտորներն ու պրոռեկտորները, էնքան սովորական երևույթ է։ Ինչու՞ հենց կոնկրետ ինքը։

Farmanyan Samvel

Որովհետև ինքն է իմ քույրը։))))

Հիշեցնենք, որ Օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ Նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X