Լևոն Շիրինյանը կուսակցություն կստեղծի և կմասնակցի առաջիկա ԱԺ ընտրություններին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կուսակցություն կստեղծի և կմասնակցի առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին։

Այս մասին նա գրառել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառումն ամբողջությամբ․

«Ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում:

Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ»։

Մեկնաբանություն
X