Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ-ին հրապարակել Սկրիպալների հետ կապված նամակագրությունը

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն առաջարկել է ամերիկյան իշխանություններին հրապարակել նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորման գործով փոխանակված նամակագրությունը։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։

Վաշինգտոնում ռուսական դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը բազմիցս է հայտարարել, որ կողմ է բաց եւ տրանսպարենտ հետաքննության այն հանցագործության, որ տեղի է ունեցել Սոլսբերիում եւ ռուսական կողմը պնդում է, որ նման հետաքննության արդյունքում հայտնաբերված մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Դեսպանատնից փոխանցել են նաեւ, որ այս առնչությամբ փոխանակված նամականու հրապարակման առաջարկի հետ կապված ամերիկյան կողմը չի պատասխանել։

Մեկնաբանություն
X