Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը հետաձգվեց մինչև վաղը

Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը հետաձգվեց մինչև վաղը: Այս մասին հաղորդեցին իր պաշտպանները: Պաշտպաններից Օրբելյանը նշեց, որ քննությունը 75 տոկոսով կայացել է: Հրապարակ-ի հարցին, թե ինչպե՞ս է անցել քննության գործընթացը, մյուսը պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ բավականին հավասարակշիռ: Նրա խոսքով, այսօր Ռոբերտ Քոչարյանը շատ իմաստուն ելույթ է ունեցել և լավ կլինի, որ որոշ հատվածներ հրապարակվեն:

Օրբելյանի խոսքով, վաղը քննությանը ներկա կգտնվի նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նաև ասաց, որ դրական ակնկալիքներ ունեն: Շատ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ գործը քննության փուլում է: Քանի որ դռնփակ է, շատ տեղեկություններ չեն կարող ասել: Նիստը կլինի Վերաքննիչ դատարանում, ժամը՝ 14:00-ին:

Մեկնաբանություն
X