Աբովյանի 7-րդ միկրոշրջանի, Մեղրաձոր և Մարմարիկ համայնքների գազամատակարարումը կդադարեցվի

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանում, Մարմարիկ եւ Մեղրաձոր գյուղական համայնքներում վաղը՝ օգոստոսի 10-ին, մի քանի ժամով կդադարեցվի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ վերատեղադրման եւ վթարա-վերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 10-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի 7-րդ միկրոշրջանի, ժամը 10:00-ից մինչեւ ժամը 14:00-ն՝ Մարմարիկ եւ Մեղրաձոր գյուղական համայնքների, ինչպես նաեւ ժամը 9:00-ից մինչեւ ժամը 12:00-ն՝ Երեւանի Սարի թաղի 6-րդ շարքի 46-ից մինչեւ 66, 9-րդ շարքի 62-ից մինչեւ 74, 10-րդ շարքի 1-ից մինչեւ 22 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Մեկնաբանություն
X