2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում ապօրինություններ են տեղի ունեցել:

Նախնական տվյալներով՝ հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2.330.000 դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել: Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություն
X