Արցախի N զորամասի հրամանատարն աշխատանքից ազատվել է

Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանն աշխատանքից ազատվել է:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրի համաձայն՝ Հարությունյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է գնդապետ Կարեն Շաքարյանը:

Նշենք, որ մեկ այլ հրամանագրով էլ գնդապետ Սամվել Պողոսյանը նշանակվել է N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ:

Մեկնաբանություն
X