Ղարաբաղում առաջիկայում կարող է ռազմական բախում լինել․ Պավել Ֆելգենհաուեր

Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը RTVI-ի հետ զրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրադրությանը, ներկայացրել 10 տարի անց ռուս-վրացական պատերազմի հետեւանքներին եւ ռեգիոնալ հնարավոր զարգացումները փորձել կանխատեսել։

Ըստ նրա, Հարավային Կովկասում ամեն ինչ չափազանց բարդ է եւ խճճված, իսկ Ղարաբաղում առաջիկայում հնարավոր է լիովին, որ ռազմական բախում տեղի ունենա։ «Եթե Ղարաբաղում ռազմական բախում լինի, ապա այն կհարվածի նաեւ Վրաստանին։ Ի վերջո, Վրաստանն այն պետությունն է, որի վրայով Ռուսաստանը կարող է ցամաքային ուղիով կապ հաստատել Հայաստանի հետ»,- ասել է Ֆելգենհաուերը։

Փորձագետը նշել է, որ Ռուսաստանն այսօր ունի լուրջ խնդիրներ հայաստանյան ներկայիս ղեկավարության հետ, ուստիեւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նման ուղիղ տեքստով հայտարարեց, որ Վրաստանի հետագա դրեյֆումը դեպի ՆԱՏՕ, դեպի Ամերիկայի եւ Արեւմուտքի կողմը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ։

Խոսքն իհարկե, ըստ քաղաքագետի, սարսափելի պատերազմի մասին է, որը կարող է ծագել ռեգիոնում եւ ընդ որում, ամենեւին բացառված չէ, որ Մեդվեդեւը Վրաստանին նախազգուշացնելով, նաեւ նախագուշացրել է Հայաստանին։

Ֆելգենհաուերի խոսքով, Վրաստանն առանցքային պետություն է Հարավային Կովկասում, որը, ըստ էության, դեպի Արեւմուտք ելքի ճանապարհ է ե՛ւ Ադրբեջանի համար, ե՛ւ Հայաստանի համար։

Մեկնաբանություն
X