Ոտքերը մեխած քաղաքացին ժամանակին էլ բերանն է կարել կառավարության շենքի առջեւ․ նոր մանրամասներ

>

Այսօր Հանրապետության հրապարակում Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանը ոտքերը մեխել էր նստարանին։ Դեպքի վայր էին ժամանել փրկարարները, շտապ օգնության աշխատակիցները։

Ըստ քաղաքացու՝ պատճառը աշխատանքից զրկվելն է, ինչպես նաև մեծ պարտքերի առկայությունը։

Նշենք, որ դեռ 2 տարի առաջ Երանոսյանը նույն խնդրի կապակցությամբ բողոքի ակցիա էր իրակացրել կառավարության դիմաց՝ կարելով բերանը։

Արմեն Երանոսյանի վիճակը գնահատվում է բավարար։ Քաղաքացուն տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր: Ա.Ե.-ն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Ներկա պահին քաղաքացու կյանքին որևէ վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար: Ա.Ե.-ն բժիշկների ցուցումով կարիք ունի վիրակապության և վիրաբույժի հսկողության:

Մեկնաբանություն
X