ԵԱՀԿ 11 պետություն կոչ է արել Ռուսաստանին զորքերը դուրս բերել վրացական գրավյալ տարածքներից

ԵԱՀԿ 11 անդամ պետություն հանդես է եկել համատեղ կոչով, որով հորդորել է Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Վրաստանի գրավյալ տարածքներից։ Այս հայտարարությունն ընդունվել է ի աջակցություն 2008-ի օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցի։

Հայտարարությունը ստորագրել են Վրաստանի բարեկամների խմբի երկրները՝ Կանադան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիայ, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն։ Հայտարարության մեջ նաեւ կոչ են անում Մոսկվային հրաժարվել Աբխազիան եւ Հյուսիսային Օսեթիան որպես անկախ պետություն ճանաչելուց։ Ուշագրավ է, որ հայտարարության տեքստում օգոստոսյան ռուս-վրացական պատրեազմի մասին հիշատակվում է որպես ռուսական ներխուժում Վրաստան։

Վրաստանի բարեկամների խմբի երկրները նաեւ կոչ են արել ռուս-վրացական հակամարտությանը տալ խաղաղ լուծում, որը, ըստ հայտարարության, դրականորեն կազդի ողջ ռեգիոնի մթնոլորտի վրա։ Կարգավորման մեխանիզմների մասով կարեւորվել է Ժնեւյան միջազգային երկխոսության ձեւաչափը, թեեւ այդ հարթակում որեւէ առաջընթաց փաստացի կերպով այս պահին պարզապես չկա։ Հայտարարության մեջ խոսվում է նաեւ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հետ կապված այլ խնդիրների մասին եւս։

Մեկնաբանություն
X