Իրավունք

Սերժ Սարգսյանը կհարցաքննվի՞ Մարտի 1-ի գործով (տեսանյութ)

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս պահին մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. «Տեղեկություն կա, որ Մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, ներքին զորքերից, եղել են նաեւ զինված խմբեր, նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։

Ըստ ՀՔԾ պետի՝ Հովիկ Աբրահամյանի ձերբակված եղբայրը այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի, կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։

Հարցին՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվելո՞ւ է, Խաչատրյանը նշեց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու են նրանք, որոնք տեղեկույուններ կարող են ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X