Վրաստանում ռուս տուրիստների հոսքը գերազանցել է 12 տարվա ռեկորդը

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստան է այցելել 892,5 հազար Ռուսաստանի քաղաքացի՝ որպես տուրիստ, ինչը 22,9 տոկոսով ավելին է, քան 2017 թվականի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Gruzia online-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարության ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի հրապարակած տվյալները։

Ըստ հրապարակված տվյալների, անցյալ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ, այս տարվա հուլիս ամսին ռուսաստանցի տուրիստների թիվը Վրաստանում կազմել է 247,2 հազար մարդ, ինչը 12,8 տոկոսով ավելին է անցյալ տարվա հուլիսին՝ Վրաստան այցելած ռուսաստանցի տուրիստների թվից։

Ուշագրավ է, որ տուրիստական հոսքի վիճակագրության համաձայն, հունվար-հուլիս ամիսներին Վրաստան այցելել է 963,2 հազար ադրբեջանցի եւ 864,2 հազար հայաստանցի։

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում Վրաստան այցելել է 4 միլիոն 497,4 հազար տուրիստ, ինչը 13 տոկոսով ավելին է, քան 2017-ին։

Մեկնաբանություն
X